ԼՂՀ նախագահը հանդիպում է ունեցել ՀՀ գրականության և սպորտի բնագավառների մի խումբ անվանի ներկայացուցիչների հետ

16.03.2010, 19:01
ԼՂՀ նախագահը հանդիպում է ունեցել ՀՀ գրականության և սպորտի բնագավառների մի խումբ անվանի ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության գրականության և սպորտի բնագավառների մի խումբ անվանի ներկայացուցիչների հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էին գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Հայրապետյանը, քննարկվել են գրականության և սպորտի զարգացմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստան–Արցախ–Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը:-0-