ԼՂՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
27.01.2010,
19:00
ԼՂՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը չորեքշաբթի ստորագրել է «Կրթության մասին», «Կրթության պետական տեսչության մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքները:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը ստորագրել է նաև «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին «Փաստաթղթերի /վավերագրերի/ պարտադիր օրինակի մասին», «Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքները:
Օրենքները հանարպետության ԱԺ կողմից ընդունվել են 2009 թ.-ի դեկտեմբերի 23-ին: -0-

