ԼՂՀ նախագահը երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր է քննարկել ՀՀ Տավուշի մարզի պատվիրակության հետ
21.12.2009,
16:06
ԼՂՀ նախագահը երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր է քննարկել ՀՀ Տավուշի մարզի պատվիրակության հետ
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երկուշաբթի ընդունել է Տավուշի մարզի պատվիրակությանը` մարզպետ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Տավուշի մարզի և ԼՂՀ շրջանների միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է Հայաստանի Հանրապետության մարզերի հետ փոխգործակցության շարունակական խորացումը` այն համարելով ներհայկական կապերի ամրապնդման գլխավոր գործոններց մեկը:
Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: -0-