Մարզական մրցումներ են անցկացվել ուսումնական հաստատությունների միջև Ղարաբաղում

01.06.2009, 14:38
Մարզական մրցումներ են անցկացվել ուսումնական հաստատությունների միջև Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղում անցկացվեցին վոլեյբոլի, բասկետբոլի, ֆուտբոլի, թեթև աթլետիկայի, շաշկու, շախմատի, բիլիարդի և թենիսի մրցումներ մայրաքաղաքի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև։

Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը Ստեփանակերտից, թիմային ստուգարքում առաջին տեղը զբաղեցրել է ղարաբաղյան «Մեսրոպ Մաշտոց» մասնավոր բուհի թիմը, երկրորդ տեղում է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի թիմը, երրորդ  տեղում՝ բժշկական քոլեջի հավաքականը։

Մրցումների հաղթողներն ու մրցանակակիրները ստացան դրամական մրցանակներ, որոնք հանձնեց ԼՂՀ սպորտի պետական կոմիտեն և «Մեսրոպ Մաշտոց» համալսարանը։

Մրցումները կազմակերպվել են «Մեսրոպ Մաշտոց» մասնավոր համալսարանի և «Կամավոր մարմնամարզություն» սպորտային կոմիտեի կողմից։ -0-