ԼՂՀ նախագահը ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչի հետ բանակաշինությանն առնչվող հարցեր է քննարկել

22.05.2009, 11:04
ԼՂՀ նախագահը ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչի հետ բանակաշինությանն առնչվող հարցեր է քննարկել

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:

 

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են բանակաշինության, մասնավորապես, պաշտպանության բանակի մարտունակության հետ կապված հարցերը:

Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։-0-