Ղարաբաղի նախագահը պարգևատրել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակցին

18.05.2009, 11:10
Ղարաբաղի նախագահը պարգևատրել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակցին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շաբաթ օրը ստորագրել է հրամանագիր` մշակույթի զարգացման բնագավառում ունեցած ծառայությունների համար Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Էդուարդ Չախաջյանին «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգևատրելու մասին:

Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։-0-