Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
18.03.2009,
19:29
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, մարտի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:
Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Մեհդիլի, Հորադիզ, Աշաղը Վեյսալի, Կուրոպատկինո, Յուսուֆջանլու, Մարզիլի, Շխլար, Կարմիրավան և Ջրաբերդ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է»,- ասված է հաղորդագրության մեջ:-0-

