ԼՂՀ նախագահը դրամական պարգևատրում է նշանակել հայրենիքին ակնառու ծառայություններ մատուցած անձանց
26.12.2008,
13:29
ԼՂՀ նախագահը դրամական պարգևատրում է նշանակել հայրենիքին ակնառու ծառայություններ մատուցած անձանց

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին կարգադրություն է ստորագրել հայրենիքին ակնառու ծառայություններ մատուցած անձանց դրամական պարգևատրում նշանակելու մասին, հաղորդում է ԼՀՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
«Ըստ ԼՂՀ նախագահի կարգադրության՝ 2009 թվականի հունվարի 1-ից հայրենիքին ակնառու ծառայություններ մատուցած անձանց (90 հոգի) ցմահ նշանակվել է ամսական դրամական պարգևատրում` ԼՂՀ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով», - ասվում է տեղեկատվության մեջ։-0-