Ղարաբաղի նախագահը հանդիպել է ԼՂՀ Վերահսկիչ պալատի աշխատակիցների հետ

23.12.2008, 19:19
Ղարաբաղի նախագահը հանդիպել է ԼՂՀ Վերահսկիչ պալատի աշխատակիցների հետ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեքշաբթի հանդիպել է ԼՂՀ Վերահսկիչ պալատի աշխատակիցների հետ։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից, 2008 թվականին կատարված աշխատանքների մասին ամփոփ զեկույցով հադես է եկել կառույցի նախագահ Արթուր Մոսիյանը:

Բակո Սահակյանը դրական է գնահատել գերատեսչության աշխատանքը՝ նշելով, որ ակնհայտ առաջընթաց է արձանագրվել պետական միջոցների նպատակային օգտագործման գործընթացում:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պալատը չպետք է սահմանափակվի միայն ստուգումներով, այլ անհրաժեշտ է նաև իրականացնել կրթադաստիարակչական գործունեություն, մասնավորապես, բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Նախագահը նշել է, որ ԼՂՀ վերասկիչ պալատը պետք է դառնա հանրապետության ամենաբարձր բարոյական հատկանիշներով օժտված օղակներից մեկը: Նախագահի խոսքով, դա է կառույցի արդյունավետ աշխատանքի ամենահուսալի գրավականը: --0--