ԼՂՀ նախագահը պարգևատրել է Արցախի հանրային ռադիոյի մի շարք աշխատակիցների՝ ռադիոյի ստեղծման 80-րդ տարեդարձի կապակցությամբ
Արցախի հանրային ռադիոյի ստեղծման 80-րդ տարեդարձի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր՝ Արցախի հանրային ռադիոյի խմբագիր Նվարդ Ալեքսանյանին և Արցախի հանրային ռադիոյի հաղորդավար Սեդա Վանյանին «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգևատրելու մասին:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Ղարաբաղի նախագահի հրամանագրով Արցախի հանրային ռադիոյի հնչյունային ռեժիսոր Լյուդմիլա Ազատյանին հանձնվել է «Երախտագիտություն» մեդալ։
ԼՂՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ծննդյան 50-ամյակի կապակցությամբ և ռադիոյի ու հեռուստատեսության բնագավառներում երկարամյա գործունեության, ցուցաբերած մասնագիտական բարձր վարպետության համար Գարիկ Գրիգորյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր ժուռնալիստի պատվավոր կոչում։-0-

