Ղարաբաղի երիտասարդական կազմակերպությունները դատապարտում են հանրապետության Սահմանադրությանը հակասող հայտարարությունները

24.11.2008, 14:35
Ղարաբաղի երիտասարդական կազմակերպությունները դատապարտում են հանրապետության Սահմանադրությանը հակասող հայտարարությունները

Լեռնային Ղարաբաղի երիտասարդական կազմակերպությունները դատապարտում են այն բոլոր հայտարարություններն ու կոչերը, որոնք չեն պաշտպանում ԼՂՀ երկրի և ժողովրդի շահերը, ինչպես նաև հակասում են հանրապետության Սահմանադրությանը։

«Տվյալ հայտարարությունները կասկածի տակ են առնում հայ ժողովրդի հազարավոր որդիների արյան գնով ձեռք բերված արդարությունը և հաղթանակը»,- ասվում է երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած ԼՂՀ երիտասարդական կազմակերպությունների հայտարարությունում։

Փաստաթղթում նշվում է, որ, հաշվի առնելով ղարաբաղյան հիմնախնդրի վերջին զարգացումները, քաղաքական գործիչների և կառույցների այն հայտարարությունները, որոնք վիճարկման առարկա են դարձնում ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված երկրի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղի երիտասարդական կազմակերպությունները գիտակցում են, որ երիտասարդությունն այդ երկրի ժառանգորդն է, երկրի պաշտպանության և զարգացման ակունքների մոտ միշտ կանգնած է եղել երիտասարդությունը, որը պատրաստ է չզիջել իր դիրքերը և ամրապնդել դրանք հետագայում։

«Արցախի՝ արյան գնով ձեռք բերած  անկախ պետականության զարգացման և բարգավաճման գործում երիտասարդությունը պետք է խաղա իր դերը, և առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալված ցանկացած գործընթաց դատապարտված է տապալման»,- ասվում է ԼՂՀ երտասարդական կազմակերպությունների հայտարարությունում։ -0-