ԼՂՀ Նախագահի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է հանրապետության բուհական համակարգի ներկա վիճակը

05.02.2008, 10:55
ԼՂՀ Նախագահի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ  քննարկվել է հանրապետության բուհական համակարգի ներկա վիճակը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ստեփանակերտում նախօրեին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է բուհական համակարգի ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Խորհրդակցությանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին  ԼՂՀ նախագահի աշխատակազմի

տեղեկատվության գլխավոր վարչությունից։--0--