2008թ. հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ-ում աշխատանք փնտրողների թիվը կազմել է 3 հազար 263 մարդ. սոցնախարարություն

30.01.2008, 17:29
2008թ. հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ-ում աշխատանք փնտրողների թիվը կազմել է 3 հազար 263 մարդ. սոցնախարարություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունվարի./Նովոստի-Արմենիա/. 2008թ. հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ-ում աշխատանք փնտրողների և ԼՂՀ զբաղվածության պետական մարմիններում գրանցվածների թիվը կազմել է 3 հազար 263 մարդ, որոնցից 2986-ը՝ կին։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունից, այս ժամանակահատվածում գործազուրկի կարգավիճակ է ստացել 3 հազ. 004 մարդ, որոնցից 2767-ը՝ կին։

2007թ. դեկտեմբերին, որպես աշխատանք փնտրող գրանցվել էր 3 հազ. 263 մարդ, որոնցից 2986-ը՝ կին։

2008թ. հունվարի 1-ի դրությամբ գործազրկության նպաստ ստացող անձանց թիվը 428 մարդ է, որոնցից 309-ը՝ կին։ 2007թ. դեկտեմբերին աշխատանքի է տեղավորվել 7 մարդ, նրանցից 6-ը՝ կին։--0—