Լեռնային Ղարաբաղի մշակութային հաստատությունները կտեղակայվեն Շուշիում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Լեռնային Ղարաբաղի կառավարությունը մտադիր է հանրապետության բոլոր մշակութային հաստատությունները տեղակայել Շուշի քաղաքի հին շինություններից մեկում, որը մշակութային գործունեություն իրականացնելու համար ունի համապատասխան պայմաններ։
Այս մասին երեկ լրագրողներին Շուշիում հայտնել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նորեկ Գասպարյանը։
Նրա խոսքերով, Շուշիում ծրագրվում է տեղակայել նաև ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, որի համար ընտրվել է նախկին կանանց սեմինարիայի շենքը։
«Մոտ ապագայում արդեն հնարավոր կլինի խոսել Շուշի քաղաքի իրական մշակութային կյանքի մասին, որը, այսօրվա դրությամբ, ցավոք բացակայում է»,-հասվաստիացրել է Ն. Գասպարյանը։
Շուշին մեծությամբ Լեռնային Ղարաբաղի երկրորդ քաղաքն է։ Այն գտնվում է Ստեփանակերտից 10 կմ. հեռավորության վրա։ Շուշիի մասին առաջին հիշատակումը գտնում ենք 17-րդ դարում, երբ հիմնվել է ամրոցը։
Շուշիում են գտնվում հռչակավոր ճարտարապետական հուշարձաններ, որոնք պատկանում են տարբեր մշակույթների, այստեղ են ծնվել և մեծացել շատ հայտնի ազգային և հասարակական գործիչներ։--0—