Իրավիճակը ղարաբաղաադրբեջանական շփման գծում կրկին լարվել է. ԼՂՀ ՊՆ
26.04.2016,
23:35
Ադրբեջանական զինուժն ապրիլի 26-ին և այս պահին շարունակում է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ղարաբաղաադրբեջանական ողջ առաջնագիծը:
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի` ապրիլի 26-ի օրվա ընթացքում և այս պահին ադրբեջանական զինուժը շարունակում է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ղարաբաղաադրբեջանական ողջ առաջնագիծը, ինչպես նաև խաղաղ բնակավայրերը, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հակառակորդը կիրառում է տարբեր տրամաչափի ականանետեր, 85, 100, 122 ու 152 միլիմետրանոց թնդանոթներ, ՄՄ-21 (Գրադ) կայանքներ և 9Մ33 Մ3 տիպի զենիթահրթիռային համալիր:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողություններ` նրան հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ»,- ասվում է հաղորդագրությունում:
Մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված: