Արցախի վերաբերյալ իրատեսականն այսօր վերադարձի իրավունքն է. Քոչարյան

29.01.2026, 13:14
Արցախի վերաբերյալ իրատեսականն այսօր վերադարձի իրավունքն է, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը
Արցախի վերաբերյալ իրատեսականն այսօր վերադարձի իրավունքն է. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Արցախի վերաբերյալ իրատեսականն այսօր վերադարձի իրավունքն է։ 

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 

Նրա խոսքով՝ աշխարհն այնպիսի տեմպերով է փոխվում, որ ոչ մեկ չգիտի, թե վաղը կամ 1 տարի հետո ինչ է լինելու։ 

«Այսօր մենք միայն կարող ենք ինչ-որ սցենարներ մշակել, սցենարների մասին մտածել։ Կարող է սցենար լինի, որ, այո՛, շատ բարենպաստ լինի մեզ համար, կարող է նաև սցենար լինի, որ շատ անբարենպաստ լինի մեզ համար», - ասաց Քոչարյանը։

Ըստ երկրորդ նախագահի՝ այսօր իրենք միայն խոսում ենքվերադարձի իրավունքի մասին, որն իր հետևից բերելու է գույքային, ինչպես նաև որոշակի նյութական իրավունքներ։