Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հրաձգություն է տեղի ունեցել

10.05.2022, 23:05
Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում այսօր հրաձգություն է տեղի ունեցել
Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հրաձգություն է տեղի ունեցել
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր, երեկոյան ժամը 19:10-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում տեղի է ունեցել հրաձգություն:

Ինչպես նշվում է Արցախի դատախազության Facebook-յան էջում, այս պահին ԱՀ ոստիկանության կողմից իրականացվում է դեպքի վայրի պահպանություն, դեպքի կապակցությամբ քրեադատավարական ստուգում իրականացնելը դատախազության կողմից հանձնարարվել է ԱՀ քննչական կոմիտեին: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական մյուս գործողությունները:

«Անդրադառնալով դեպքի շուրջ շրջանառվող օբյեկտիվ և կամ սուբյեկտիվ մեկնաբանություններին ու գնահատականներին, պարզաբանում ենք, որ դատախազությունը հիշյալ դեպքի շուրջ ապահովելու է լիարժեք դատախազական հսկողություն և գործադրվելու է դատախազական ներգործության ողջ գործիքակազմը՝ լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու համար», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-