ՊԲ–ն ներկայացնում է առաջնագծում տիրող իրավիճակը

24.10.2020, 09:37
ՊԲ–ն ներկայացնում է առաջնագծում տիրող իրավիճակը
ՊԲ–ն ներկայացնում է առաջնագծում տիրող իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները, հայտնում են Պաշտպանության բանակից:

Загружается новость ... "Лево"

«Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը», – նշվում է ՊԲ–ի Facebook–յան էջում:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը:–0–