Լաչինի միջանցքի շրջափակումն անօրինական է և պետք է դադարեցվի. ԵԽ ենթահանձնաժողովի նախագահ
21.06.2023,
23:51
Լաչինի միջանցքի շրջափակումն անօրինական է և պետք է դադարեցվի, այս մասին Երևանում հայտարարել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Լաչինի միջանցքի շրջափակումն անօրինական է և պետք է դադարեցվի: Այս մասին Երևանում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն։
«Քանի որ Հայաստանը լիովին հավատարիմ է խաղաղությանը, Ադրբեջանը պարտավոր է ապացույցներ ներկայացնել, որ ինքը նույնպես հավատարիմ է դրան»,- ասաց նա։
Լուազոն նշեց, որ ԵՄ-ն ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների միջև շփումները դյուրացնելու համար։
«Մենք ջանքեր ենք գործադրում լարվածությունը թուլացնելու համար, դրան պետք է նպաստի նաև ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում»,- ասաց նա։
Նա հայտարարեց, որ եկել է կայուն խաղաղություն հաստատելու ժամանակը։
«Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու բարեկեցությունը պետք է պաշտպանված լինեն, Հայաստանի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պետք է հարգվեն», - ընդգծեց նա։
Լուազոն ասաց, որ այս ուղերձով կգնա Բրյուսել, որտեղ կհայտնի, թե ինչ է հաջողվել իմանալ Հայաստան այցելելու ժամանակ:
Նա դիմեց Բաքվում հավատարմագրված եվրոպացի դեսպաններին, որպեսզի մերժեն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրած անցակետ գնալու հրավերները։ -0-