Հայաստանը ՄԻԵԴ–ի միջոցով Ադրբեջանից կպահանջի վերականգնել արցախցիների գույքային իրավունքները
24.11.2023,
16:04
Հայաստանը ՄԻԵԴ–ի միջոցով Ադրբեջանից կպահանջի վերականգնել արցախցիների գույքային իրավունքները

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական չորրորդ գանգատի մեջ լրացում է նախապատրաստում ՄԻԵԴ-ում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց գույքային իրավունքների վերականգնման հարցով:
Այդ մասին «Լուրերին» հայտնել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը:
Լրացված հայցը ներկայացվելու է առաջիկա ամիսներին, ժամկետը դեռ հստակ չէ: Չորրորդ գանգատը ամբողջությամբ վերաբերում է Լաչինի միջանցքում տեղի ունեցած դեպքերին, միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների խախտումներին:-0-