431.27
5.71
396.02
+2
Եղանակը Երևանում
Հայ

Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել

22:48
30 Հոկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հոկտեմբերի 30-ին կայացած արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել՝ արձանագրելով, որ Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

Վերջին մի քանի ամիսների զարգացումները, տարբեր ուժային կենտրոնների և միջազգային կազմակերպությունների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների և Արցախի ապագայի հետ կապված հայտարարություններն ու հնչեցված դիրքորոշումները լուրջ մտահոգություն են առաջացրել Արցախում և համայն հայության շրջանակներում։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, արտահայտելով Արցախի ժողովրդի հավաքական կամքը, հարկ է համարում այս բախտորոշ ժամանակահատվածում ի լուր աշխարհի արձանագրել և փաստել հետևյալը.

  • Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Հենց այս գաղափարը պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում։
  • Ցանկացած փորձ՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին, կհանդիսանա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր, հետևաբար նման բովանդակությամբ փաստաթղթերը Արցախի Հանրապետության համար անընդունելի են։

Վերահաստատելով, որ մեր բոլոր հաջողությունների ու ձեռքբերումների և պետականաշինության առանցքային հիմքերից է հանդիսանում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը                        հ ա յ տ ա ր ա ր ու մ  է.

  • Հայաստանի Հանրապետության ո՛չ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից կամ ընդունելի համարել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի։ Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից՝ միջազգային հարթակներում հանդես գալ հայկական երկու հանրապետությունների միասնական շահերը պաշտպանելու դիրքերից՝ հիմք ընդունելով առկա հիմնարար փաստաթղթերը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը և Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի պատմական որոշումը։
  • Կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը՝ շարունակել սատարել Արցախին, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները և շահերը տարբեր երկրներում և միջազգային ատյաններում, համակողմանի նպաստելով Արցախի Հանրապետության ճանաչման գործին։
  • Արցախի Հանրապետությունը կողմնակից է կայուն խաղաղությանը և, հետևաբար, նաև խաղաղության պայմանագրի ստորագրմանը միտված քայլերին, սակայն Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է վերապահումով մոտենան Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու հանգամանքը։
  • Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստը կասկածի տակ դնող ցանկացած փաստաթուղթ և առաջարկ, մեզ համար անընդունելի է քանի որ այն չի արտացոլում պատմաիրավական իրողությունները։ Միջազգային հանրությունը պարտավոր է հարգել արցախահայության պահանջը, քանզի այն համապատասխանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին։
  • Հաշվի առնելով Ռուսաստանի պատմական դերակատարությունը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում և, մասնավորապես, ագրեսոր Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի դադարեցմանն անձամբ ՌԴ Նախագահ Վ. Պուտինի անմիջական և գործուն մասնակցությունը՝ դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով: Այն ամրապնդելու նպատակով առաջարկում ենք, հաշվի առնելով Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական իրական վտանգները, ներդնել քաղաքական և ռազմական լրացուցիչ մեխանիզմներ։
  • Մեր պայքարը շարունակական է, դիրքորոշումը՝ անփոփոխ և արտահայտում է աշխարհասփյուռ հայության հավաքական կամքն ու ամբողջությամբ բխում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2022թ. ապրիլի 14-ի հայտարարությամբ նախանշված սկզբունքներից:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:50
03 Փետրվարի 2023
Արցախցին տրակտորը թաքցրել է Էջմիածնում, հետո ասել է, որ մնացել է թշնամու մոտ՝ ստանալով 5 մլն դրամ փոխհատուցում
Արցախցին տրակտորը Քաշաթաղից տարել, թաքցրել է Էջմիածնում, հետո ասել է, որ մնացել է թշնամու մոտ՝ ստանալով 5 մլն դրամ փոխհատուցում
12:04
03 Փետրվարի 2023
Ադրբեջանը մեծ սխալ թույլ տվեց. Վարդանյանն՝ Արցախի շրջափակման մասին (ՎԻԴԵՈ)
Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Ադրբեջանը մեծ սխալ է թույլ տվել. ՎԻԴԵՈ
20:53
01 Փետրվարի 2023
Արցախում պաշտոնատար անձի կողմից Facebook-յան կեղծ էջով ապատեղեկատվություն է տարածվել
ԱԱԾ-ի բացահայտումը. Արցախում պաշտոնատար անձի կողմից Facebook-յան կեղծ էջով ապատեղեկատվություն է տարածվել
22:15
30 Հունվարի 2023
Ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ ՀՀ-ն իրավազորություն կամ վերահսկողության որևէ ֆունկցիա չունեն Լաչինի միջանցքում. Ռուբինյան
՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ ՀՀ-ն իրավազորություն կամ վերահսկողության որևէ ֆունկցիա չունեն Լաչինի միջանցքում, հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը
15:14
26 Հունվարի 2023
Այսօր Ստեփանակերտի գազի մատակարարումը կվերականգնվի, սակայն շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի
Ստեփանակերտի բնակչության գազի մատակարարումը կվերականգնվի, սակայն շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի
11:27
26 Հունվարի 2023
«Դուք չեք կարող մեզ ջնջել». Շերն ու Էրիկ Էսրայելյանը հոդված են գրել Արցախում տիրող ճգնաժամի մասին
«Դուք չեք կարող մեզ ջնջել». Շերն ու Էրիկ Էսրայելյանը հոդված են գրել Արցախում տիրող ճգնաժամի մասին
09:49
25 Հունվարի 2023
Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
12:28
24 Հունվարի 2023
Այսօրվանից Արցախում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը
Այսօրվանից Արցախում կդադարեցվի բոլոր գազալցակայանների աշխատանքը
15:57
23 Հունվարի 2023
«Դուք լավ չեք պատկերացնում, թե Արցախի հայերը որքան ուժեղ են». Ռուբեն Վարդանյանը BBC–ի եթերում` արցախահայերի վճռականության մասին
Ռուբեն Վարդանյանը BBC հեռուստաընկերության Hard Talk ծրագրում հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ արցախահայերը շատ վճռական են տրամադրված մնալու իրենց հայրենիքում
14:38
20 Հունվարի 2023
Ադրբեջանը մասամբ բացել է ՀՀ–ից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն գազամատակարարումը կվերականգնվի որոշակի սահմանափակումներով
Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի  որոշակի սահմանափակումներով
15:51
18 Հունվարի 2023
«Կարծում եմ, որ այդ հարցն առաջիկայում կկարգավորվի». Լավրովը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին
Լավրովը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետ կապված հարցն առաջիկայում կկարգավորվի
09:54
18 Հունվարի 2023
Դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ մտել են արցախցի երեխաներին տեղափոխող մեքենայի մեջ. երեխաներից մեկն ուշաթափվել է
Դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ մտել են արցախցի  երեխաներին տեղափոխող մեքենայի մեջ. երեխաներից մեկն ուշաթափվել է