433.09
4.17
413.45
+12
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի քաղաքական լուծման ճանապարհից չենք շեղվել.Փաշինյանն ընդունել է Արցախի նախագահին (ՎԻԴԵՈ)

10:45
03 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: 

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. 

«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, ողջունում եմ Ձեզ և ուրախ եմ տեսնել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում: 44-օրյա պատերազմի ավարտի առաջին տարելիցն է լրանում: Իհարկե, այս ընթացքում էլ այդ աշխատանքը երբեք չի դադարել, բայց տարելիցի կապակցությամբ նաև այս ընթացքում մեր կատարած աշխատանքը վերլուծելը և իրադրությունը գնահատելը, կարծում եմ, կարևոր է: Եվ այսօր մեր հանդիպման ընթացքում մենք այդ հարցերը կքննարկենք: 

Կարևոր է արձանագրել, որ այս ընթացքում Արցախի կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, հաջողվել է Արցախում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ շատ կոնկրետ աշխատանքներ իրականացնել: Իհարկե, մենք չենք համարում, թե այն, ինչ արված է, գոհացուցիչ է, և մենք, բնականաբար, պետք է շարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ՝ զուտ աջակցության ծրագրերը, ինչպես բազմիցս խոսել ենք, փոխարինելով զարգացման ծրագրերով: 

Իհարկե, կարևոր է նաև, որպեսզի մենք, և դա անում ենք նաև աշխատանքային մակարդակում, քննարկումներ ունենանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեր հետագա տեսլականի վերաբերյալ: Մենք կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի, որտեղ, ինչպես նաև համանախագահներն են ընդգծել մի քանի անգամ, հայտնի սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ վերջնական և համապարփակ և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը:

Այս բոլոր հարցերը մշտապես մեր աշխատանքային միացյալ օրակարգում են, և այսօր նույնպես մենք այդ թեմաներով առավել մանրամասն քննարկումներ կունենանք: Կրկին ողջունում եմ և ուրախ եմ Ձեզ տեսնել»: 

Արայիկ Հարությունյանն իր հերթին ասել է. 

«Մեծարգո պարոն վարչապետ, նախ շնորհակալություն հանդիպման կապակցությամբ: Իրականում արդեն մեկ տարի է անցել, և ի՞նչ է հաջողվել մեզ անել, ի՞նչ արձանագրել: Նախ այն, որ Արցախի քաղաքական լուծման ճանապարհից չենք շեղվել, և Արցախի ինքնորոշման իրավունքը՝ որպես գլխավոր քաղաքական լուծման ուղղություն մենք շարունակում ենք պահպանել, և միջազգային խաղացողները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է որպես միջնորդ լինել, և օրակարգում Ղարաբաղյան խնդրի լուծման առումով հիմքում դրված է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը:

Երկրորդը՝ ուզում եմ նշել, որ արդեն լայնածավալ աշխատանքների արդյունքում առաջին պտուղներն ենք քաղում, և ընդամենը օրերի ընթացքում՝ մինչև տարեվերջ, առնվազն 300 բնակարան միայն Ստեփանակերտ քաղաքում կհանձնենք շահագործման: Նորակառույց բնակարանների մասին է խոսքը: Իհարկե, մի մասը մինչ պատերազմը սկսված շինարարությունն է, բայց մեզ հաջողվել է, դրանից բացի, հազարավոր բնակարանների հիմքեր դնել այսօր, և մինչև եկող տարվա վերջ առնվազն 2500-3000 բնակարան ավարտած կլինենք: Առաջին հերթին՝ Հայաստանի կառավարության կողմից Արցախին տրամադրվող գումարների շրջանակում - իհարկե, գումարները ոչ միայն շինարարության համար են տրվում, այլև Արցախի բնականոն կյանքը, սոցիալական ծրագրերն իրականացնելու համար - և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հանգանակած գումարներով՝ տարբեր ծրագրերի, բնակարանաշինության և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Այսինքն՝ առաջին 300 ընտանիքը մինչև այս տարեվերջ, մինչև Նոր տարի, կունենա իր օջախը, և դա ամենակարևորն է Արցախի ժողովրդագրական խնդիրը լուծելու առումով:

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել, որ Հայաստանի՝ 2022 թվականի պետական բյուջեում արտացոլվել է բավական մեծ գումար, որը թույլ է տալու Արցախի կողմից վերականգնվող տնտեսության հաշվին մուտքագրված գումարներով ևս միասին լուծել բոլոր խնդիրները: Կարճ ժամանակահատվածում՝ 2-3 տարվա ընթացքում, համոզված եմ, ամբողջությամբ կլուծենք բնակարանային և անհրաժեշտ մնացած ենթակառուցվածքային և սոցիալական խնդիրները:

Ուզում եմ նշել, որ բավական ակտիվ համագործակցում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարբեր կառույցները, օպերատիվ արձագանքում են մեր բոլոր հարցերին: Բարձրացված ցանկացած խնդիր՝ սոցիալական, ենթակառուցվածքային, թե այլ, լուծում է ստանում, և այսօր այն բնական կյանքը, որ Արցախում կա, հիմնականում պայմանավորված է Հայաստանի կառավարության կողմից գումարների հատկացմամբ և այն ուշադրությամբ, ամենօրյա աշխատանքով, որը տեղի է ունենում»:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
03 Հոկտեմբերի 2023
ԵՄ–ն 5,2մլն եվրո կհատկացնի տեղահանված արցախցիներին օգնելու համար. Եվրահանձնաժողովի նախագահ
Եվրամիությունն ակտիվացրել է Արցախից տեղահանվածներին 5,2 միլիոն եվրոյով աջակցելու մեխանիզմ, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը
21:10
03 Հոկտեմբերի 2023
Արցախի նախկին նախագահները և ԱԺ նախագահը ձերբակալվել են
Արցախի նախկին նախագահները և ԱԺ նախագահը ձերբակալվել են
11:09
03 Հոկտեմբերի 2023
55 ժամ մեքենայի ղեկին․ 13 տարեկան Գոռն ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել
13 տարեկան Գոռը միայնակ 55 ժամ մեքենայի ղեկին է եղել՝ 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան հասցնելու համար: Այլընտրանք չի ունեցել
10:43
03 Հոկտեմբերի 2023
Ինչպե՞ս կարող են Արցախից տեղահանված անձինք ստանալ իրենց հատկացվող 100 հազ. դրամ միանվագ աջակցությունը
Ինչպե՞ս կարող են Արցախից տեղահանված անձինք ստանալ իրենց հատկացվող 100 հազ. դրամ միանվագ աջակցությունը
09:58
03 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին. ԶԼՄ
Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին
13:57
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածներն աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ. Փաշինյան
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ–ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերն ու հետագա քայլերը
13:30
02 Հոկտեմբերի 2023
Արցախում տապալվել է Եվրոպայում մեծությամբ երկրորդ խաչը
Արցախում տապալվել է Եվրոպայում մեծությամբ երկրորդ խաչը
12:50
02 Հոկտեմբերի 2023
Արցախի նախկին առաջնորդները դուրս չեն եկել են Ստեփանակերտից, ընթանում են բանակցություններ
Արցախի նախկին առաջնորդները դուրս չեն եկել են Ստեփանակերտից
11:56
02 Հոկտեմբերի 2023
Ուղեցույց բռնի տեղահանված արցախցիների համար. ի՞նչ անել, ու՞ր դիմել, որտե՞ղ ստանալ օգնություն
Ուղեցույց բռնի տեղահանված արցախցիների համար
22:03
01 Հոկտեմբերի 2023
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս՝ 15 ուղևորներով (ՎԻԴԵՈ)
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս՝ 15 ուղևորներով
21:57
01 Հոկտեմբերի 2023
Արցախի նախագահը ու մի խումբ պատասխանատուներ դեռ որոշ ժամանակ կմնան Արցախում
Արցախի նախագահը ու մի խումբ պատասխանատուներ դեռ որոշ ժամանակ կմնան Արցախում
12:01
01 Հոկտեմբերի 2023
Ամայացած Ստեփանակերտ, Արցախը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց (ՎԻԴԵՈ)
Ամայացած Ստեփանակերտ, Արցախը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց. ՎԻԴԵՈ