Ադրբեջանը փորձում էր ռուս խաղաղապահների նկատմամբ դժգոհության ալիք բարձրացնել. Արցախի ԱԳՆ
12.01.2023,
15:45
Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը նշել է, որԱդրբեջանը նպատակ ունի բարձրացնել դժգոհության ալիք ռուս խաղաղապահների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը նշել է, որԱդրբեջանը նպատակ ունի բարձրացնել դժգոհության ալիք ռուս խաղաղապահների նկատմամբ։
«Ադրբեջանի հետապնդած խնդիրներից մեկը ռուս խաղաղապահների նկատմամբ դժգոհության ալիք բարձրացնելն էր: Միաժամանակ, Ադրբեջանն ամեն կերպ փորձում է վարկաբեկել ռուս խաղաղապահների գործունեությունը»,- ասաց նա Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջի ժամանակ, որը նվիրված էր Ադրբեջանի կողմից Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակմանը։
Ղազարյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի դերը մեծանում է։
«Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմը ամեն կերպ փորձում է կանխել ինչպես սննդամթերքի, այնպես էլ դեղորայքի մատակարարումն Արցախ, ռուսական խաղաղապահ զորակազմի դերը մեծանում է. նրանք պետք է ակտիվորեն ներգրավվեն որպես միջնորդներ, որպեսզի սննդամթերքն ու դեղամիջոցներն անհրաժեշտ ծավալով մատակարարվեն Արցախ»,- ասաց Ղազարյանը։–0–