Շփման գծում գիշերը ադրբեջանական զինուժը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններ
17.10.2016,
10:23
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքումտարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 360 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններ (20 կրակոց):
«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–