Շաբաթվա ընթացքում հակառակոդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ. ԱՀ ՊՆ
13.10.2018,
21:10
Հոկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–
«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–