Հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 9–ի գիշերը կիրառել է ականանետեր և նռնականետեր

09.05.2016, 11:11
ՊԲ առաջապահ զորամա:սերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 9–ի գիշերը կիրառել է ականանետեր և նռնականետեր

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82 մմ ականանետեր, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետեր:

«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–