Հակառակորդի կորուստները 10 անգամ ավելի են, քան ԼՂ պաշտպանության բանակինը. ՀՀ ՊՆ

06.04.2016, 12:31
Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կորուստները10 անգամ ավելի են, քան ԼՂ պաշտպանության բանակինը, չորեքշաբթի կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Հակառակորդի կորուստները 10 անգամ ավելի են, քան ԼՂ պաշտպանության բանակինը. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կորուստները10 անգամ ավելի են, քան ԼՂ պաշտպանության բանակինը, չորեքշաբթի կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Արբեջանի գործողություններն աննախադեպ էին ղարաբաղյան պատերազմից հետո` կրակի խտության, օգտագործված տեխնիկայի, ներգրավված ուժերի, վարձկանների և ահաբեկիչների օգտագործման տեսակետից», – ասաց նախարարը։  

ԼՂՀ ՊՆ–ն հրապարակել է ոչնչացված ադրբեջանցի զինվորների լուսանկարները>>

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա,  6 անօդաչու սարք։  Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:

Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 29 զոհ, 101–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–