Հակառակորդը գիշերը շփման գծում կիրառել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներ

27.06.2016, 10:50
Հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:
Հակառակորդը գիշերը շփման գծում կիրառել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի. /Նովոստի–Արմենիա/.Հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներից:

«ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–