Այս գիշեր շփման գծում հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ

06.06.2016, 10:17
Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:
Այս գիշեր շփման գծում հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից` տեղ –տեղ կիրառելով նաև դիպուկահար հրացաններ:

«ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել կրակի դադարեցման պայմանավորվածությանը և շարունակել վստահորեն իրականացնելմարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–