441.06
4.43
403.38
-1
Եղանակը Երևանում
Հայ

Սարգսյանը հանդարտեցրել է ղարաբաղյան հակամարտության արագացված բանակցությունների կողմնակիցների կրքերը. Կոմերսանտ

13:36
27 Ապրիլի 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահի հայտարարությունները հանդարտեցրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագացված բանակցությունների կողմնակիցների կրքերը, գրում է «Կոմերսանտը»:

Հրատարակության հաղորդմամբ, այն մասին, որ Երևանը և Բաքուն պատրաստ են վերսկսել երկխոսությունը, անցյալ շաբաթ ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը. «Նախաձեռնության հեղինակը Վլադիմիր Պուտինն է: Նա դիմել է երկու երկրների նախագահներին, և այժմ պատրաստվում է բանակցային գործընթացը: Հնարավոր է` առաջիկա օրերին բանակցությունների ինտենսիվ փուլ սկսվի»:

Կրեմլի բարձրաստիճան աղբյուրը «Կոմերսանտին» հաստատել է. «Մենք գործարկել ենք բոլոր անհրաժեշտ դիվանագիտական մեխանիզմները` առաջիկայում բանակցությունների սեղանի շուրջ կողմերին նստեցնելու համար»:

Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շտապել է հերքել Բաքվի և Մոսկվայի հայտարարությունները, նշում է «Կոմերսանտը»: Նա տարակուսանք է արտահայտել այն ազդանշանների վերաբերյալ, իբր առաջիկայում կարող են սկսվել խաղաղ բանակցությունները և թվարկել է մի քանի պատճառներ, որոնք, իր կարծիքով, երկխոսության վերսկսումը դարձնում են անժամանակ: Դրանցից մեկը վստահության միջոցների և անվտանգության երաշխիքների բացակայությունն է: «Մենք այնտեղ կսկսենք բանակցությունները, իսկ զինվորականներն այստեղ` պատերա՞զմը: Որտե՞ղ եք նման բան տեսել», - տարակուսանքով նշել է Սարգսյանը։

Հրատարակությունը նշում է, որ ՀՀ նախագահը հստակ ակնարկել է, որ իր երկրում հասարակությունը հիսթափված է Մոսկվայի գործողություններից, որը փորձում է հավասարակշռություն պահպանել Երևանի և Բաքվի միջև: Ավելին, նա ակնարկել է, որ այդ դժգոհությունը կարող է էլ ավելի ուժեղանալ: Վերջապես, խոսելով նախորդ շաբաթ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցի մասին` Սարգսյանը կարծիք է հայտնել, որ պարոն Լավրովը «այս պահի դրությամբ չէր կարող բերել որևէ առաջարկներ կամ փաստաթղթեր, քանի որ նա փորձառու դիվանագետ է և շատ լավ հասկանում է, որ անտրամաբանական է խոսել բանակցությունների մասին չորսօրյա պատերազմից հետո (հակամարտության ապրիլյան սրում, «Կոմերսանտ»)»: Սարգսյանը հնարավոր չի համարում նաև հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը, նշվում է հոդվածում։

Միաժամանակ Երևանի դեմարշը, որը նախընտրում է պահպանել Լեռնային Ղարաբաղի ներկա ստատուս-քվոն, դժվար իրավիճակի մեջ է դնում իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին` մշուշոտ դարձնելով Մոսկվայի նախաձեռնած բանակցային գործընթացի հեռանկարները, գրում է հրատարակությունը:

«Մոսկվայի և Երևանի հարաբերություններում այս իրավիժակը դիտվում է այնպես, կարծես պոչը թափ է տալիս շանը: Սակայն պետք չէ մտածել, որ այսօր, ինչպես ԽՍՀՄ-ի ժամանակ, Մոսկվան «քաշում է թելիկներից»` լիովին վերահսկելով նախկին խորհրդային երկրների առաջատարներին: Այդ առաջատարներն ունեն իրենց պատկերացումները կարմիր գծերի մասին, որոնց սահմաններից նրանք չեն կարող անցնել», - պարզաբանել է Սերժ Սարգսյանի դրդապատճառները Կրեմլի աղբյուրը` ՌՊՀՀ դոցենտ, Միջազգային հարցերի ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Փորձագետի կարծիքով, Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները պայմանավորված են Հայաստանում ստեղծված իրավիճակով, որտեղ ապրիլի սկզբին կրած կորուստներից հետո հասարակությունը ավելի ծայրահեղական է տրամադրված և պատրաստ չէ գնալ զիջումների: «Նման իրավիճակում քաղաքական գործիչն ինքնսպանություն չի գործի` համաձայնվելով մասնակցել բանակցություններին: Խաղաղ գործընթացի վերսկսման համար հարկավոր է ուժեղ դրդապատճառ, որը դեռ չկա», - պարզաբանել է Սերգեյ Մարկեդոնովը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ