633.77
7.03
522.27
+19
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. միայն վերջին օրերին ՀՀ ԶՈւ–ն ստիպված է եղել խոցել 3 ադրբեջանցի զինվորի

10:20
17 Սեպտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ միայն վերջին օրերին ՀՀ ԶՈւ–ն ստիպված է եղել խոցել 3 ադրբեջանցի զինվորի։ 

«Ու սա ոչ թե նրա համար, որ դա մեզ դուր էր գալիս, այլ որովհետև Ադրբեջանի զինվորները կրակում էին մեր բնակավայրերի՝ Բաղանիսի, Կոթիի, Չինարիի ուղղությամբ։ Եվ նրանց լռեցնելն իրավիճակը հանդարտացնելու միակ տարբերակն էր», – նշել է վարչապետը։ 

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, վերջին շրջանում Ադրբեջանը սկսել է ավելի ակտիվ կրակել Հայաստանի բնակավայրերի ուղղությամբ, գնդակոծվել են Բաղանիս, Կոթի, Չինարի, Վազաշեն գյուղերն ու Ոսկեպատ–Բաղանիս ճանապարհահատվածը։ Նա նաև նշել է, որ զորքին հրաման է տրվել ձեռնպահ մնալ բնակավայրերի ուղղությամբ կրակելուց և կրակ բացել միայն հակառակորդի կրակակետերի ուղղությամբ, իսկ սպառնալիքի աճի դեպքում կտրվեն համապատասխան հրահանգներ։

ՀՀ վարչապետը նշել է նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին մեկնել է բանակ։ 

«Սա շատ կարևոր իրադարձություն է, որովհետև ինչքան էլ փակ լինի այնտեղ մամուլն ու վերահսկվեն սոցցանցերը, այնուամենայնիվ Ադրբեջանի ժողովուրդը հարցնում է իր նախագահին՝ ինչու՞ է ծառայում Հայաստանի վարչապետի որդին ու չի ծառայում քոնը: Սա այսպես է, քանի որ Ադրբեջանի ժողովուրդը հասկանում է, որ Ալիևի համար միևնույն է, որ կզոհվեն այլոց որդիները», – ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով, հիմա Ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի, որ Ալիևի որդին ևս ծառայի առաջնագծում։

«Տեսնենք այս պարագայում կշարունակվի՞ Բաքվի լկտի պահվածքը: Ալիևին չի հետաքրիքրում իր զինվորի կյանքը, նրան հետաքրքիր են միայն իր միլիարդները, իր թալանածը պաշտպանելն ու թալանելը», – նշել է ՀՀ վարչապետը։

Միաժամանակ նա հայտարարել է, որ որևէ ադրբեջանցի մայր, ծնող մեզ չի կարող մեղադրել որևւէ բանում, «որովհետև մենք կրակային գործողությունների ենք դիմում, երբ այլևս հնարավոր չէ զսպել հակառակորդի կրակը»։

«Եթե ես որևէ զինվորի ուղարկեմ դեպի կռվի, առաջինն իմ որդուն եմ ուղարկելու: Թող Ալիևն իր որդուն ուղարկի սահմանի հակառակ կողմը, ճիշտ այն կողմը, որտեղ նաև իմ որդին է ծառայում: Տեսնենք էդ ժամանակ ինչպե՞ս կսրեն իրավիճակը»,- ասել է վարչապետը:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:27
10 Մայիսի 2021
Դավիթ Բաբայան. ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով
Արցախի ԱԳ նախարարը հայտնել է, որ ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով
13:17
10 Մայիսի 2021
Լավրովը մեկնել է Բաքու, կքննարկի Արցախի հարցով պայմանավորվածությունները
Լավրովը մեկնել է Բաքու, կքննարկի Արցախի հարցով պայմանավորվածությունները
11:45
09 Մայիսի 2021
Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ
Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ
19:52
07 Մայիսի 2021
Արցախի ջրային անվտանգությունը սպառնալիքի տակ է, ԱԳ նախարարը նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ–ին
Արցախի ջրային անվտանգությունը սպառնալիքի տակ է, ԱԳ նախարարը նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ–ին
13:47
04 Մայիսի 2021
Արցախի ՄԻՊ–ը նշել է ադրբեջանցիների կողմից Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու պատճառը (ՖՈՏՈ)
Արցախի ՄԻՊ–ը նշել է ադրբեջանցիների կողմից Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու պատճառը.ՖՈՏՈ
21:24
03 Մայիսի 2021
Ադրբեջանցիների հերթական վանդալիզմը. հանվել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիների հերթական վանդալիզմը. հանվել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները.ՖՈՏՈ
21:00
03 Մայիսի 2021
Ֆիզուլիի շրջանում այսօր հայտնաբերվել է զինծառայողի ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ
Ֆիզուլիի շրջանում այսօր հայտնաբերվել է զինծառայողի ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ
10:54
03 Մայիսի 2021
Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է Սահմանադրական կարգի տապալման հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում
Արցախի նախագահը հարցաքննվել է Սահմանադրական կարգի տապալման հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում
14:37
28 Ապրիլի 2021
Ադրբեջանական կողմը խախտել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը. Արցախի ՄԻՊ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Ադրբեջանական կողմը խախտել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը. Արցախի ՄԻՊ.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
11:37
28 Ապրիլի 2021
Ե՞րբ և ինչպե՞ս են անհետացել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակները. ֆակտչեք`«Նովոստի–Արմենիա»–ից
Ե՞րբ և ինչպե՞ս են անհետացել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակները. ֆակտչեք`«Նովոստի–Արմենիա»–ից
14:47
27 Ապրիլի 2021
Արցախում ռուս խաղաղապահների մեքենա է պայթել հակատանկային ականի վրա
Արցախում ռուս խաղաղապահների մեքենա է պայթել հակատանկային ականի վրա
17:30
26 Ապրիլի 2021
Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող հրեշտակների քանդակները (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող հրեշտակների քանդակները.ՖՈՏՈ