Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 230 կրակոց
15.09.2016,
10:11
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 230 կրակոց:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 25 անգամ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 230 կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-

