614.36
7.09
514.11
+35
Եղանակը Երևանում
Հայ

Բաքուն պարտավոր է վերադարձնել ԼՂՀ–ի օկուպացված շրջանները տարածքային հարցեր բարձրացնելուց առաջ. Քոչարյան

13:51
12 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել ԼՂՀ–ի օկուպացված շրջանները և ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տարածքային հարցեր բարձրացնելուց առաջ, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

«Խոսքը Մարտունու և Մարտակերտի շրջանների մի մասի և Շահումյանի շրջանի մասին է», – ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` եթե խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է, ապա դրանցում նշվում է և՛ տարածքների, և՛  կարգավիճակի մասին։ «Ադրբեջանը փորձում է բանակցային ողջ փաթեթից առանձնացնել տարածքների մասին կետը», – ասաց Քոչարյանը։

«Ճանաչելով Ղարաբաղը` Ադրբեջանը բանակցություններ կվարի մի սուբյեկտի վրա, որն իրավասու է քննարկել նման հարցեր։ Հայաստանը չի կարող այդ հարցերը որոշել Ղարաբաղի փոխարեն։ Այնպես որ ճանաչումը ցանկալի նպատակին հասնելու ամենակարճ ճանապարհն է Ադրբեջանի համար»,– ասաց Քոչարյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:37
15 Հունիսի 2021
Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը կքննարկեն Ղարաբաղի հարցը
Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը Ժնևում կքննարկեն Ղարաբաղի հարցը
20:45
10 Հունիսի 2021
Այսօր Հորադիզի ուղղությունից հայտնաբերվել է 4 աճյուն, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1567 աճյուն. ԱԻՊԾ
Այսօր Հորադիզի ուղղությունից հայտնաբերվել է 4 աճյուն, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1567 աճյուն
12:59
09 Հունիսի 2021
ԵԱՀԿ ՄԽ–ն պետք է կենտրոնանա ոչ թե Արցախի կարգավիճակի վրա, այլ նպաստի վստահության ամրապնդմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները միասին ապրեն անվտանգության և տնտեսական բարօրության մեջ.Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ–ն պետք է կենտրոնանա ոչ թե Արցախի կարգավիճակի վրա, այլ նպաստի վստահության ամրապնդմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները միասին ապրեն անվտանգության և տնտեսական բարօրության մեջ
22:37
08 Հունիսի 2021
Ֆիզուլիի շրջանից այսօր հայտնաբերվել է ևս 3 աճյուն, ընդհանուր առմամբ մինչ օրս հայտնաբերվել է 1563 աճյուն.ԱԻՊԾ
Ֆիզուլիի շրջանից այսօր հայտնաբերվել է ևս 3 աճյուն, ընդհանուր առմամբ մինչ օրս հայտնաբերվել է 1563 աճյուն
17:39
28 Մայիսի 2021
Արցախի պետական նախարար–ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արցախի պետական նախարար–ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
21:11
24 Մայիսի 2021
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 4 աճյուն, ընդհանուր թիվը 1557 է. ԱԻՊԾ
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 4 աճյուն, ընդհանուր թիվը 1557 է
11:21
21 Մայիսի 2021
Ադրբեջանցի զինծառայողները մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել Արցախի խաղաղ բնակչի և զինծառայողների ուղղությամբ (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի զինծառայողները մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել Արցախի խաղաղ բնակչի և զինծառայողների ուղղությամբ.ՖՈՏՈ
17:14
17 Մայիսի 2021
Պուտինն անդրադարձել է Արցախի հարցով եռակողմ պայմանավորվածություններին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Արցախի հարցով եռակողմ պայմանավորվածություններին
19:27
10 Մայիսի 2021
Դավիթ Բաբայան. ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով
Արցախի ԱԳ նախարարը հայտնել է, որ ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով
13:17
10 Մայիսի 2021
Լավրովը մեկնել է Բաքու, կքննարկի Արցախի հարցով պայմանավորվածությունները
Լավրովը մեկնել է Բաքու, կքննարկի Արցախի հարցով պայմանավորվածությունները
11:45
09 Մայիսի 2021
Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ
Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ
19:52
07 Մայիսի 2021
Արցախի ջրային անվտանգությունը սպառնալիքի տակ է, ԱԳ նախարարը նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ–ին
Արցախի ջրային անվտանգությունը սպառնալիքի տակ է, ԱԳ նախարարը նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ–ին