Արցախում զինծառայողը մահացել է գլխի շրջանում արձակած կրակոցից

08.02.2018, 12:45
Արցախում զինծառայողը մահացել է հակառակորդի կողմից գլխի շրջանում արձակած կրակոցից:
Արցախում զինծառայողը մահացել է գլխի շրջանում արձակած կրակոցից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Քալանթարյանի սպանության դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

2018 թվականի փետրվարի 07-ին ժամը 13:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: Վերջինս տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ ժամը 19:10-ին մահացել է:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:–0–