Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններին ժամը 17։00–ի դրությամբ մասնակցել է ընտրողների 63,8%

31.03.2020, 19:55
Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններին ժամը 17։00–ի դրությամբ մասնակցել է ընտրողների 63,8%
Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններին ժամը 17։00–ի դրությամբ մասնակցել է ընտրողների 63,8%

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի–Արմենիա/. Տարածքային ընտրական  հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններին ժամը 17.00-ի դրությամբ մասնակցել է 66731 ընտրող (ընտրողների 63,8 տոկոսը), նշվում է Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում։

ԿԸՀ–ի տվյալներով, Արցախում քվեարկության իրավունք ունի 103 663 մարդ։

«Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովից ստացված տեղեկատվության համաձայն, քվեարկել է 23 370 քաղաքացի, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 59,9%–ը», – ասաց Արցախի ԿԸՀ–ի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի` ստորև.

Ստեփանակերտում ընտրությանը մասնակցել է 23370 ընտրող (59.9 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 39022 է:

Ասկերանում ընտրությանը մասնակցել է 8665 ընտրող (71.6 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 12104 է:

Հադրութում ընտրությանը մասնակցել է 6019 ընտրող (68.4 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 8796 է:

Մարտակերտում ընտրությանը մասնակցել է 8936 ընտրող (66.8 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 13372 է:

Մարտունիում ընտրությանը մասնակցել է 11258 ընտրող (64.9 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 17342 է:

Շահումյանում ընտրությանը մասնակցել է 1418 ընտրող (66.3 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 2140 է:

Շուշիում ընտրությանը մասնակցել է 2535 ընտրող (64.3 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 3945 է:

Քաշաթաղում ընտրությանը մասնակցել է 4160 ընտրող (58.5 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 7106 է:

Երևանում ընտրությանը մասնակցել է 370 ընտրող 47.7 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 776 է:

Նշենք, որ Արցախում համապետական ընտրություններին մասնակցում են Հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ և 2 կուսակցությունների դաշինքներ:–0–