Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են

29.01.2025, 13:37
Փորձագետները նշել են, որ թեյը կարող է վնասակար լինել առողջության համար
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Բոլորը գիտեն, որ թեյն օգտակար է առողջության համար, բայց նաև կարևոր է իմանալ, թե ինչ քանակությամբ է այն կարելի օգտագործել։

Փորձագետները նշել են, որ թեյը կարող է վնասակար լինել առողջության համար, երբ այն շատ են խմում։ Նշվում է, որ այս ըմպելիքը կարող է կախվածություն առաջացնել, գրում է Medikforum–ը։

Թեյը պարունակում է թեին, մի նյութ, որը կախվածություն է առաջացնում։

Մասնագետները զգուշացրել են, որ թեյը մեծ չափաբաժիններով հանգեցնում է այսպես կոչված «թեյի թունավորման։

Նրանք նշել են, որ կանաչ և սպիտակ թեյերը, սև թեյի որոշ տեսակներ և մատչան պարունակում են թեինի ամենաբարձր կոնցենտրացիան:

Բացի այդ, բժիշկները նշել են, որ մեծ քանակի թեյը կարող է առաջացնել մարսողական խնդիրներ, սրտխառնոց կամ որովայնի ցավ։

Թեյի մեկ այլ բաղադրիչի՝ կոֆեինի պատճառով կարող է արագանալ սրտի բաբախյունը, բարձրանալ արյան ճնշումը։ Կախված թեյի տեսակից, մեկ բաժակ թեյը պարունակում է 15-ից 70 մգ կոֆեին:

Թեյասերներին մասնագետները խորհուրդ են տալիս չխմել թեյ ուտելուց անմիջապես հետո, պետք է սպասել 20 կամ 30 րոպե։ Ուտելուց հետո խմած թեյը կխանգարի կարևոր սննդանյութերի յուրացմանը:

«Թեյի որոշ նյութեր խանգարում են երկաթի կլանմանը: Դրանց քանակությունը նվազեցնելու համար թեյի եփելու տևողությունը պետք է կրճատել մինչև 4-5 րոպե»,- նշել են փորձագետները։