«Մարտի 5-ը դարձավ իմ կյանքի ամենագեղեցիկ և հիշարժան օրերից մեկը»․ Դիանա Մխիթարյանը նշանադրվել է (ՎԻԴԵՈ)

09.03.2026, 11:41
Դերասանուհի, երգչուհի Դիանա Մխիթարյանն ամուսնության առաջարկություն է  ստացել․ ՎԻԴԵՈ
«Մարտի 5-ը դարձավ իմ կյանքի ամենագեղեցիկ և հիշարժան օրերից մեկը»․ Դիանա Մխիթարյանը նշանադրվել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Դերասանուհի, երգչուհի Դիանա Մխիթարյանն ամուսնության առաջարկություն է ստացել։ Այս մասին նա հայտնել է Instagram-յան իր էջում՝ հարապարակելով տեսանյութ։

«Մարտի 5-ը դարձավ իմ կյանքի ամենագեղեցիկ և հիշարժան օրերից մեկը։ Այդ օրը Փարիզում մենք նշանադրվեցինք, և իմ սիրտը լցվեց անբացատրելի երջանկությամբ։ 

Մեր հանդիպումը շատ միամիտ ու պարզ էր, բայց հենց այդ պարզության մեջ ծնվեց մի մեծ ու անկեղծ սեր։ Երբեմն կյանքը ամենագեղեցիկ պատմությունները սկսում է ամենասովորական պահերից։ 

Այսօր ես վստահ կարող եմ ասել, որ իմ կողակիցը միայն իմ սիրելին չէ․ նա իմ կյանքի կարևոր կետն է, իմ խաղաղությունը, իմ ժպիտի պատճառը և այն մարդը, ով իմ կյանք բերեց իրական սեր ու ջերմություն։ Նա այն մարդն է, ով հավատաց ինձ, ուժ տվեց և դարձավ իմ երազանքները իրականացնողը։ 

Շնորհակալ եմ քեզ իմ կյանք մտնելու, ինձ սիրելու և միշտ իմ կողքին լինելու համար։ Քեզ հետ ես հավատում եմ, որ բոլոր երազանքները կարող են իրականություն դառնալ։ 

Թող մեր սերը ամեն օր ավելի ուժեղանա, և մեր պատմությունը միշտ լինի լի ջերմությամբ, հավատով ու անսահման սիրով», - տեսանյութին կից գրել է դերասանուհին։ 

Նշենք, որ Դիանա Մխիթարյանը լայն ճանաչում է ձեռք բերել «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում էր գլխավոր հերոսուհու կերպարը: 

Բացի դերասանական կարիերայից, Մխիթարյանն գործունեություն է ծավալել նաև երգարվեստում՝ թողարկելով մի քանի տեսահոլովակներ: