Լուսանի ձմեռային զվարճանքը․ Խոսրովի անտառում տեսախցիկը ֆիքսել է հրաշագեղ լուսանի (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ․ 12 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Խոսրովի անտառում տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է լուսանը հանգիստ զբոսնում ձյան մեջ։
Տեսանյութը հրապարակվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Facebook–յան էջում։
Մարտի սկզբի «Խոսրովի անտառ» պետական արգելացում տեսախցիկները ֆիքսել էին արտասովոր լուսանի, որի աչքերը տարբեր գույն ունեն։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը բնության հատուկ պահպանվող տարածք է Հայաստանի Արարատի մարզում: Արգելոցը աշխարհի ամենահին պահպանվող տարածքներից մեկն է, որն ունի շուրջ 1700 տարվա պատմություն:
Այնտեղ բնակվում են գորշ գայլեր, եվրասիական լուսաններ և գորշ արջեր։ Երբեմն Խոսրովի անտառում կարելի է նկատել աշխարհում շատ քիչ պահպանված պարսկական (կովկասյան) ընձառյուծներից մեկին, որոնք դեռևս հանդիպում են Հայաստանում։