Խոսրովի անտառում տեսախցիկները ֆիքսել են հազվագյուտ լուսանի (ՎԻԴԵՈ)

05.03.2025, 13:56
Լուսանին ուշադիր նայելիս՝ կարելի է նկատել, որ նրա աչքերը տարբեր գույնի են․ ՎԻԴԵՈ
Խոսրովի անտառում տեսախցիկները ֆիքսել են հազվագյուտ լուսանի (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ «Խոսրովի անտառ» պետական արգելացում տեսախցիկները ֆիքսել են լուսանի։

Ինչպես նշվում է արգելոցի Facebook–յան էջում, լուսանը մեծությամբ երկրորդ կատվազգին է Հայաստանում։

Լուսանին ուշադիր նայելիս՝ կարելի է նկատել, որ նրա աչքերը տարբեր գույնի են։

Խոսրովի անտառ պետական ​​արգելոցը բնության հատուկ պահպանվող տարածք է Հայաստանի Արարատի մարզում: Արգելոցը աշխարհի ամենահին պահպանվող տարածքներից մեկն է, որն ունի շուրջ 1700 տարվա պատմություն:

Այնտեղ բնակվում են գորշ գայլեր, եվրասիական լուսաններ և գորշ արջեր։ Երբեմն Խոսրովի անտառում կարելի է նկատել աշխարհում շատ քիչ պահպանված պարսկական (կովկասյան) ընձառյուծներից մեկին, որոնք դեռևս հանդիպում են Հայաստանում։