Ի՞նչ ուտել վահանաձև գեղձի ախտահարման դեպքում․ էնդոկրինոլոգը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
05.08.2024,
19:08
Աուտոիմուն սննդակարգի, դեղորայքային բուժման, բիոակտիվ հավելումների և շրջանառվող միֆերի մասին զրուցել ենք էնդոկրինոլոգ Անուշ Միրզոյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Վահանաձև գեղձը մեր էներգիայի աղբյուրն է, որի հորմոնների օգնությամբ այն, ինչ մենք ուտում ենք վերածվում է էներգիայի: Դա նշանակում է, որ վահանաձև գեղձի թերֆունկցիայի կամ գերֆունկցիայի ժամանակ կարող ենք քաշ հավաքել կամ կորցնել:
Ինչպե՞ս կարգավորել քաշը, գոյություն ունի՞ արդյոք հատուկ սննդակարգ վահանաձև գեղձի ախտահարման դեպքում: «Նովոստի–Արմենիա» գործակալության Novosti-Armenia Stories YouTube–յան ալիքով հեռարձակվող «Մի՞ֆ, թե՞ իրականություն» հաղորդաշարի ընթացքում էնդոկրինոլոգ Անուշ Միրզոյան հետ զրուցել ենք աուտոիմուն սննդակարգի, դեղորայքային բուժման, բիոակտիվ հավելումների և շրջանառվող միֆերի մասին:
Մանրամասները` տեսանյութում։