ՀՀ վարչապետի հրաժարականն ուղղակիորեն կապված չէ Սահմանադրական դատարանի որոշման հետ. Իսկանդարյան
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն ուղղակիորեն կապված չէ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի վերաբերյալ ՍԴ–ի որոշման հետ, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Սարգսյանը հինգշաբթի հրաժարական է տվել։ Facebook սոցցանցի իր էջում վարչապետը հրաժարականի մասին իր որոշումը համարել է հասունացած և խորը գիտակցված։
Ապրիլի 2-ին ՀՀ ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ ճանաչվել են Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում, և Երևանում օրենքի դեմ պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացվում։
Իսկանդարյանի խոսքերով` վարչապետի հրաժարականը համենայն դեպս հիմնական քաղաքական ուժերի կողմից սպասված չէր։
«Ես ընդհանրապես չեմ կարծում, որ այն, ինչ տեղի ունեցավ, ինչ-որ իրադարձությունների, ինչպես ՍԴ որոշումն էր, արդյունքն է։ Կառավարությունը ներկա ձևաչափով բավականին վաղուց գոյություն ունի, այն ստեղծվել էր այլ իրավիճակում, և այդ ժամանակից հետո բավականին շատ է փոխվել ներքաղաքական իրավիճակը, հատկապես նախագահական ընտրություններից հետո», – հայտարարել է Իսկանդարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։
Քաղաքագետը նաև չկապեց վարչապետի հրաժարականը ապրիլի 28–30–ը սպասվող ընդդիմության շուրջօրյա հանրահավաքների հետ, որի նպատակն է աջակցել կառավարության նկատմամբ անվստահության քվեին։ Քաղաքագետը նաև նշեց, որ ընդդիմությունը դեմ կլինի ցանկացած վարչապետի։
Խորհրդարանի չորս ոչ իշխանամետ խմբակցությունները` ՀՅԴ–ն, ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն և «Ժառանգությունը», մարտի 19–ին Ազգային ժողովում տեղի ունեցած փակ նիստի արդյունքում համաձայնության են եկել կառավարությանն անվստահության քվե ներկայացնելու հարցում և որոշել են ապրիլի 28–30–ը Երևանի Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաք անցկացնել։
«Եթե դրսից քիչ բան է սպառնում, ապա կոալիցիայի ներսում կան տարբեր խմբեր, ազդեցության տարրեր, և դրա ընդհանուր արդյունքը, հավանաբար, կառավարության հրաժարականն է», – նշել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե, արդյո՞ք, կառավարության ղեկավարը կլինի պարզապես տեխնիկական վարչապետ, թե՞ նա կլինի նախագահական ընտրություններին իշխանության կուսակցության թեկնածուն` Իսկանդարյանը նշել է, – «Հայաստանում ցանկացած վարչապետ տեխնիկական վարչապետ է լինելու, և այն, որ ընդդիմության գրոհներին ենթարկվեց հենց վարչապետը, այլ ոչ թե ողջ քաղաքական համակարգը, ակնհայտ է դարձնում որոշակի էվֆեմիզմ։ Հասկանալի է, որ կառավարությունը ծրագիր է իրականացնում, որը ոչ միայն և ոչ այնքան մշակվում է կառավարության կողմից»։
Փորձագետը հիշեցրել է, որ ապագա նախագահական ընտրություններին դեռ չորս տարի կա, իսկ դրանից մեկ տարի առաջ խորհրդարանական ընտրություններ են լինելու։
«Կարծում եմ, որ լուրջ չէ համարել, որ վարչապետը նշանակվում է հենց հիմա, որպեսզի նա 4 տարի անց դառնա նախագահ», – ասել է Իսկանդարյանը։–0–

