«Զվարթնոց» օդանավակայանի սրահից կտավ գողացած 35-ամյա օտարերկրացին ձերբակալվել է

21.08.2025, 21:35
Օտարերկրացին «Զվարթնոց» օդանավակայանի սրահից կտավ էր գողացել
«Զվարթնոց» օդանավակայանի սրահից կտավ գողացած 35-ամյա  օտարերկրացին ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 18-ին 46-ամյա մի կին հաղորդում էր ներկայացրել, որ վաճառքի նպատակով «Զվարթնոց» օդանավակայանի սրահում ներկայացված իր կտավներից մեկը գողացել են։ Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։

Օգոստոսի 19-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 35-ամյա մի օտարերկրացի։

Կարճ ժամանակում նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տարվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։

Գողոնը հայտնաբերվել է։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։