Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. 1 անձ ձերբակալվել է
26.02.2026,
22:50
Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՊՆ քիչ առաջ հայտնեց, որ փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,-ասվում է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
ՀՀ Քննչական կոմիտեն էլ հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ։
«Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է»,-նշվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

