Ոչ սթափ, առանց վարորդական իրավունքի․ Porsche Cayenne-ի վարորդի մեքենայում հայտնաբերվել է գազային ատրճանակ և փամփուշտներ (ՖՈՏՈ)

07.01.2026, 17:48
Porsche Cayenne–ի 30–ամյա վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական վկայական, մեքենայում էլ հայտնաբերվել է գազային ատրճանակ և 2 փամփուշտ․ ՖՈՏՈ
Ոչ սթափ, առանց վարորդական իրավունքի․ Porsche Cayenne-ի վարորդի մեքենայում հայտնաբերվել է գազային ատրճանակ և փամփուշտներ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողները դեկտեմբերի 4-ին Ձորաստան-Ներքին Խոտանան խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են «Պորշ Կաեն» մակնիշի մեքենա, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Պարզվել է, որ 30-ամյա վարորդը սթափ չի եղել, իսկ մեքենան վարել է առանց վարորդական վկայականի։

Վարորդին տեղափոխել են Համայնքային ոստիկանության Կապանի բաժին, մեքենան՝ բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Զննությամբ բեռնախցիկում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի գազային ատրճանակ և 2 փամփուշտ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

MyCollages - 2026-01-07T174817.273.jpg