Քիչ առաջ Տիգրան Մեծի պողոտայում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է ավտոբուսի վարորդին

23.04.2025, 14:37
Երևանում քիչ առաջ ավտոբուսի վարորդ է դանակահարվել
Քիչ առաջ Տիգրան Մեծի պողոտայում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է ավտոբուսի վարորդին

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Երևանում միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։

Այս մասին հայտնում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը Facebook–յան իր էջում։

«Քիչ առաջ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին: «Երևանի ավտոբուս»-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց», – նշել է Ասատրյանը։