Պայթյուն է տեղի ունեցել Երևանի կենսաքիմիայի ինստիտուտում
21.02.2019,
21:51
Հրդեհի բռնկումով պայթյուն է տեղի ունեցել Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Պայթյուն է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, հինգշաբթի ժամը 12:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ Պարույր Սևակի փողոցի թիվ 5/1 հասցեում գտնվող Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի 5-րդ հարկի սենյակներից մեկում, հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մոտ 30 քմ մակերեսով սենյակում օդահեռացուցիչ սարքավորման (մոտ 5 քմ) մեջ, տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով: Դեպքի վայրում քիմիական նյութի արտահոսք չի հայտնաբերվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:51-ին, մարվել՝ 13:02-ին:
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ամբողջությամբ այրվել է սարքավորումը, տեղաշարժվել և մասամբ վնասվել են պատուհանները (2 հատ` յուրաքանչյուրը 4 մ երկարությամբ):
Տուժածներ չկան: -0-