Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ

07.02.2026, 22:21
Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնել են ՔԿ-ից
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին:

ՀՀ Քննչական կոմիտեն պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ:

«Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-նշվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։