Կերչի ողբերգությունը 15 ուսանողի և քոլեջի 5 աշխատակցի կյանքեր է տարել

18.10.2018, 10:43
Կերչի պոլիտեխնիկ քոլեջում որոտացած պայթյունի հետևանքով զոհվածների թվում են 15 ուսանողներ և հինգ մեծահասակներ:
Կերչի ողբերգությունը 15 ուսանողի և քոլեջի 5 աշխատակցի կյանքեր է տարել
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կերչի պոլիտեխնիկ քոլեջում որոտացած պայթյունի հետևանքով զոհվածների թվում են 15 ուսանողներ և հինգ մեծահասակներ, ողբերգության պահին վեց ուսանողներ դեռ չէին բոլորել 18 տարին, հինգշաբթի «Ինտերֆաքսին» է հայտնել Կերչի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ Դիլյավեր Մելղազիևը։

«15 ուսանողներ, նրանցից վեցը` անչափահաս»,– ասել է Մելղազիևը։

Նա ավելացրել է, որ նախնական տվյալներով, բոլոր հինգ մեծահասակները քոլեջի աշխատակիցներ են։

Загружается новость ... "Лево"

Աշխատակիցների պաշտոնները, նրա խոսքով, կպարզվեն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհերի թվում է ողբերգության ենթադրյալ մեղավորը, ով ինքնասպանություն է գործել։ -0-