iPhone 14 Pro Max–ը պայթել է լիցքավորման ժամանակ․ կինն այրվածքներ է ստացել
06.11.2024,
10:38
Կինն այրվածքներ է ստացել iPhone 14 Pro Max–ի պայթյունի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Չինաստանում iPhone 14 Pro Max–ը պայթել է լիցքավորման ժամանակ։
Չինաստանի բնակչուհին այդ ժամանակ քնած է եղել ու հեռախոսը դրել է կողքը լիցքավորման։ Պայթյունի հետևանքով կինն այրվածքներ է ստացել։ Նախնական տվյալներով, պայթյունի պատճառը մարտկոցի անսարքությունն է, գրում է gazeta.ru–ն։
Պայթյունի հետևանքով վնասվել է նաև վարձակալած բնակարանը։ Չինուհին հույս ունի փոխհատուցում ստանալ Apple–ից այրվածքների և վնասված բնակարանի համար։
Իմանալով այս միջադեպի մասին՝ Apple–ը որոշել է վերցնել սմարթֆոնը փորձաքննության համար, որպեսզի պարզի հեռախոսի մարտկոցը եղել է օրիգինալ, թե ոչ։