Հրդեհ օրգանական քիմիայի ինստիտուտում (ՖՈՏՈ)

29.09.2017, 12:12
Ուրբաթ առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Հրդեհ օրգանական քիմիայի ինստիտուտում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում հրդեհ է բռնկվել։

 - рис.1

Ինչխես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, նշված հասցե է մեկնել վեց մարտական հաշվարկ։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, հրշեջները, վտանգելով իրենց կյանքը, պայքարում էին ոչ միայն կրակի դեմ, այլև նրա տարածման, և հիմնականում բոլորը հատուկ շնչառական սարքերով էին, քանի որ օդը թունավոր էր։

 - рис.2

Դեպքի վայր, որը հանրությանն ավելի շատ հայտնի է որպես «Մնջոյանի ինստիտուտ», ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը։

Աղբյուրի հաղորդմամբ, հրդեհը մեկուսացվել է, և սկսվել են հետհանգեցման աշխատանքներ։ Զոհեր և վիրավորներ չկան։ -0-